Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ֆարմացևտ պրակտիկ 6-7.2008 (13)

Գիտությունը բաց համակարգ է...

Գիտությունը բաց համակարգ է...

Մեր հյուրն է ՀՀ Կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ, պրոֆեսոր Սամվել Հարությունյանը,
որի հետ զրուցեցինք մեր երկրում գիտության զարգացման հեռանկարների
մասին, փորձեցինք պարզել, թե որոնք են այս նորաստեղծ կառույցի հիմնական խնդիրները, նպատակները և գործունեության առանձնահատկությունները։


Գիտությունը բազմածալ, բազմաբովանդակ մի բնագավառ է, որը յուրովի արտացոլում է տվյալ պետության էությունը և ծառայում պետության առջև դրված խնդիրների լուծմանը։ Կարճ ասած` սա այն բնագավառն է, որն անպայման պետք է ունենա պետության կողմից մշակված հստակ ռազմավարություն։ Այդպիսին էր Խորհրդային Հայաստանի գիտությունը, որն իրոք արտացոլում էր Խորհրդային Միության` այդ հզոր կայսրության էությունը։ Սակայն անկախության տարիներին մեր հանրապետությունում, փոխանակ նոր պետականությանը համարժեք գիտական ռազմավարություն մշակելու, մինչև օրս պարզապես փորձ է արվել հնարավորին չափ պահպանել գիտական այն կառույցները, որոնք ստեղծված էին և ծառայում էին արդեն փլուզված կայսրությանը։ Օրինակ, խորհրդային տարիներին մեր գիտական հաստատությունների մի զգալի մասը մասնակցում էր ռազմական արդյունաբերության կատարելագործման աշխատանքներին, նույնիսկ մեր ավանդն ունեինք հրթիռաշինության գործում։ Հասկանալի է, որ այսօրվա անկախ Հայաստանի համար գիտության այդ ճյուղը, մեղմ ասած, առաջնային չէ։ Ո՛չ պետությունը, ո՛չ էլ համապատասխան պետական կառույցները (օրինակ Գիտությունների ազգային ակադեմիան) պատշաճ ուշադրություն չեն դարձրել այս փաստին, որի արդյունքում մենք կորցրել ենք գրեթե երկու տասնյակ թանկարժեք տարիներ։

 

Այսօր մեզ համար արդիականությունը կորցրած այդ ճյուղերը այն տարիներին այնքան էին կարևորվում իշխանությունների կողմից, որ մի շարք հսկա գիտահետազոտական հաստատություններ ֆինանսավորվում էին ոչ թե Հայաստանի, այլ ԽՍՀՄ-ի ընդհանուր բյուջեից կամ համամիութենական այլ գերատեսչությունների բյուջեներից։ Օրինակ, Ֆիզիկայի ինստիտուտը Խորհրդային Միության առևտրի նախարարության ենթակայության տակ գտնվող կառույց էր և ֆինանսավորում էր ստանում համապատասխան աղբյուրից։ Նմանատիպ գիտօջախներ էին Մերգելյանի անվան ինստիտուտը, Միկրոէլեկտրոնիկայի ինստիտուտը, առողջապահական մի շարք հիմնարկներ և այլն։ Անկախությունից հետո դրանք բոլորը սկսեցին ֆինանսավորվել Հայաստանի աղքատիկ բյուջեից։

 

- Քանի որ խոսեցինք բյուջեի մասին, խնդրում եմ մի փոքր ավելի մանրամասն ներկայացնեք գիտության ֆինանսավորման գործընթացը Հայաստանում։


- Գիտության բյուջեն Հայաստանում իսկապես շատ փոքր է։ Այն այսօր կազմում է մեր բյուջեի ընդամենը 0,85%-ը։ Համեմատության համար նշեմ, որ ընդհանրապես միջին եվրոպական երկրներում գիտության բյուջեն կազմում է համախառն ներքին արտադրանքի 0,6%-ը։ Մեր երկրում այն ընդամենը 0,22-0,23% է։ Սակայն այդ փոքր բյուջեն անգամ ծախսվում է ոչ օպտիմալ ձևով։ Ինչպես արդեն նշեցի, փոքր երկրի խնդիրները տարբերվում են մեծ տերությունների առջև դրված խնդիրներից, ու գիտությունն էլ չի կարող բացառություն կազմել։ Հզոր գերտերության գիտական ոլորտի նպատակն է ամրապնդել այդ հզորությունը ու բարձրացնել երկրի վարկանիշը։ Մենք փոքր պետություն ենք, խիստ սահմանափակ ռեսուրսներով, և բնականաբար գիտության առջև դրված խնդիրներն էլ էապես փոխվել են։ Ցավոք, անկախացումից հետո մեզանում գիտության առջև դրված խնդիրները դեռևս հստակ ձևակերպված չեն։ Նախ և առաջ սա կապված է նրա հետ, որ պետականորեն չէին սահմանված տնտեսության գերակայությունները։ Օրինակ. վերջերս սահմանվել է, որ առաջատար տեխնոլոգիաները, տուրիզմը պետք է մտնեն մեր տնտեսության գերակայությունների մեջ։ Ուստի դրանց զուգահեռ պետք է սահմանվեն նաև գիտության գերակայությունները, որովհետև գիտությունը կախված է նախ և առաջ տնտեսությունից։ Եթե պետությունը հայտարարում է, որ այս կամ այն ասպարեզը պետք է լինի գերակա ուղղություն, հետևաբար դրան պետք է հետևի այդ նույն ոլորտի գիտական գերակայությունը։ Այս հարցը, կարծում եմ, առաջիկայում լուծում կստանա, քանի որ այս տարի պետք է կառավարությանը ներկայացվի գիտության գերակայությունների հաստատման ժամանակացույցը։ Այստեղ արդեն հստակ կձևակերպվեն գերակա ուղղությունները։ Մինչև տարվա վերջը կսահմանվի նաև գիտության զարգացման ռազմավարական ծրագիրը, որը պետք է բխի ինչպես անվտանգության դոկտրինայից, այնպես էլ տնտեսության զարգացման առանձնահատկություններից։


- Կարելի՞ է ենթադրել, որ առողջապահությունը ևս կհայտնվի գերակա ուղղությունների ցանկում։


- Անտարակույս, քանի որ ցանկացած երկրի ռազմավարական կարևորագույն խնդիրներից մեկն էլ ազգաբնակչության առողջությունն է։ Սակայն չմոռանանք, որ առողջապահության ոլորտում կան հավելյալ դժվարություններ։ Մեր երկրում ունենք ակադեմիական, ճյուղային և բուհական գիտություն։ Առողջապահության հարցերով զբաղվող ինստիտուտները հիմնականում ճյուղային ենթակայության են ու չեն ենթարկվում գիտության և կրթության նախարարությանը։ Բնականաբար, պետք է զբաղվեն համապատասխան ճյուղի պատվերներով։ Մեր մի քանի ամսվա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ, ցավոք, ճյուղային հիմնարկները 1992 թ. հետո ոչ մի ճյուղային պատվեր չեն կատարել։ Սա վերաբերում է ինչպես առողջապահությանը, այնպես էլ գյուղատնտեսությանը, արդյունաբերությանը և մի շարք այլ ոլորտների։ Այս հիմնարկները ևս ակադեմիական կառույցների նման ընդհանուր պետական բյուջեից սնվող հաստատություններ են, որոնք զբաղված են հիմնարար կամ կիրառական հետազոտություններով և նրանց գիտական գործունեության ուղղվածությունները բացարձակապես չեն տարբերվում իրարից։ Այսինքն, մեր երկիրը կարիք ունի նաև գիտության կառավարման միասնական համակարգի, սա ևս մեկ հիմնավորում է մեր կառույցի ստեղծման անհրաժեշտության համար։ Գիտության կազմակերպման համար պետք է լինեն նպատակային ծրագրեր։ Ինչպե՞ս պետք է դրանք կազմվեն։ Օրինակ, հայտարարվում է, որ երևանյան հիվանդությունը կարևորագույն խնդիր է, և պետությունը ներդնում է որոշակի գումար, հայտարարում է մրցույթ, և այն առողջապահական հիմնարկը, որը հաղթում է մրցույթում, ստանում է պատվերը և իրականացնում ծրագիրը։

 

Հաշվի առնենք նաև այն, որ գիտությունը պետք է ծառայի տնտեսությանը։ Այո՛, այն պետք է գումարներ բերի։ Թեև անկախացումից հետո ունեցել ենք կիրառական հետազոտությունների լուրջ արդյունքներ, սակայն, ցավոք, պետության կողմից դրանք չեն առևտրայնացվել։ Գուցե եղել են որոշ անհատների համագործակցություններ արտասահմանյան ընկերությունների հետ, սակայն կրկնում եմ՝ այս շատ կարևոր խնդիրը պետական մակարդակով չի լուծվել։ Սա նույնպես մեր կոմիտեի խնդիրներից է։ Այս բացը նկատելի է նաև առողջապահության, մասնավորապես` դեղագիտության ոլորտում։ Դեղագիտությունը աշխարհում ամենաարագ զարգացող ոլորտներից մեկն է, և, ի դեպ, նաև ամենաթանկը։ Աշխարհում չկա որևէ պետություն, որ միայնակ կարողանա հետազոտություններ անցկացնել այս ծախսատար բնագավառում։ Նույնիսկ ԱՄՆ-ի նման պետությունը համագործակցում է բազմաթիվ երկրների հետ և աշխատում միջազգային ծրագրերի շրջանակներում։

 

Այս նկատառումով էլ առաջիկայում մենք պատրաստվում ենք մասնակցելու առողջապահական ոլորտի մի շարք միջազգային կոնսորցիումների։ Աշխարհում այսօր կան բազմաթիվ կոնսորցիումներ, որոնցից յուրաքանչյուրին մասնակցում են մի քանի տասնյակ երկրներ։ Այս կոնսորցիումների բյուջեները կարող են կազմել մի քանի միլիարդ դոլար, և նման ծրագրերին անդամակցելու դեպքում Հայաստանը կարող է շատ լուրջ արդյունքներ գրանցել։ Այսինքն` վճարելով ընդամենը անդամավճար, հնարավորություն ենք ստանում մասնակցելու այնպիսի հետազոտությունների, որոնք մեր երկիրը ինքնուրույն երբեք չի կարող կազմակերպել։ Բացի այդ` հնարավորություն ենք ստանում մեր երիտասարդ մասնագետներին գործուղելու այդ գիտական կենտրոնները և բարձրացնելու նրանց մասնագիտական մակարդակը։ Ակնհայտ է, որ մենք ուղղակի պարտավոր ենք մասնակցել նման ծրագրերին։

 

Վերջերս պայմանագիր ենք ստորագրել Ռուսաստանի հիմնարար հետազոտությունների հիմնադրամի հետ։ Այս փաստին մենք շատ մեծ նշանակություն ենք տալիս, քանի որ Ռուսաստանը ինչպես մեր ստրատեգիական գործընկերն է, այնպես էլ մեր հիմնական շուկան է։ Չմոռանանք նաև, որ մեր այսօրվա գիտական կադրերը ռուսական դպրոցի սաներն ու հետևորդներն են։ Հայաստանը այս պայմանագրով ռեալ հնարավորություններ է ստանում նաև բժշկության բնագավառում լայնորեն համագործակցելու ռուսաստանյան գործընկերների հետ։ Շուտով պայմանագրեր կստորագրվեն նաև Բրազիլիայի, Ռումինիայի և Լեհաստանի հետ։

 

Մեր կենտրոնը պատրաստ է նաև գիտական հիմնարկներին օգնել մասնակցելու համաֆինանսավորման ծրագրերի։ Այսինքն այնպիսի ծրագրերի, երբ մեր պետությունը կներդնի պահանջվող գումարի 10-20%-ը և գիտական կառույցն իր մասնագետներով, իսկ միջազգային կազմակերպությունները` մնացյալ գումարները։ Օգտվելով առիթից` կոչ եմ անում մեր առողջապահական ինստիտուտների ղեկավարներին ակտիվորեն ներկայացնելու նմանատիպ ծրագրերին, որոնց մեր կենտրոնը պատրաստ է հնարավորինս աջակցել։

 

Այնպես որ, փոքր բյուջեն կարելի է մեծացնել համագործակցության միջոցով։ Սրա համար անհրաժեշտ է ամենակարևորը` որակյալ մարդկային ռեսուրսներ։ Կարծում եմ, որ սպասվող փոփոխությունները զգալիորեն կշտկեն իրավիճակը և հնարավորություն կտան մեր գիտությունը հասցնելու բարվոք մակարդակի։

 

Կարծում եմ նաև, որ առողջապահական համակարգը նույնպես կկարողանա օգտվել այս փոփոխություններից։

 

Գիտությունը բաց համակարգ է և չի կարող ունենալ լոկալ զարգացում։ Այսինքն` մեր կարևորագույն խնդիրներից մեկն էլ պետք է լինի եվրոպական և համաշխարհային կառույցներին ինտեգրվելը։

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 6-7-2008 (13)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

...

14.09.2010

Իհարկե Եվրոպական ենք դառնում: Վերջապես մի քանի միլիոն աշակերտներից մի երկուսը կունենան միջազգային նորմերին համապանասխան կրթության: Ամեթ է, գոնե լռեք:

Կարդացեք նաև

Թմրամիջոցների շրջանառության կարգավորումը
Թմրամիջոցների շրջանառության կարգավորումը

Հայաստանի Հանրապետությունը Գերագույն խորհրդի 1993 թ. մայիսի 24-ի Հ.Ն-0836-I որոշմամբ միացել է ՄԱԿ-ի երեք համաձայնագրերին։ Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ...

Դեղագործական շուկա
Շարժումը` կյանք է

2008 թ. ապրիլի 24-25-ին մայրաքաղաքի «Մոսկվայի տանը» Հայկական բժշկական ասոցիացիան (ՀԲԱ) և նրա կազմում գործող Հայաստանի երիտասարդ նյարդաբանների լիգան (ՀԵՆԼ), Շարժողական խանգարումների...

Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Առողջապահության համակարգի բարեշրջումների հիմնախնդիրները
Առողջապահության  համակարգի   բարեշրջումների հիմնախնդիրները

2008 թ. հունիսի 5-ին «Մարիոթթ Արմենիա» հյուրանոցի «Թագուհի Էռատո» շքասրահում Հայկական բժշկական ասոցիացիայի կողմից նախաձեռնվեց կլոր սեղան «Առողջապահության համակարգի բարեշրջումների...

Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Բժշկական էթիկայի կանոնակարգ (Կոդեքս)

Բժշկի հիմնական պարտավորությունները

Բժիշկը պարտավոր է...

ՀՀ որոշումներ
Մոլախաղի հիվանդագին հակումը
Մոլախաղի հիվանդագին հակումը

Հոգեկան և վարքային խանգարումների դասակարգման մեջ առանձնացնում են «Հասուն անձի վարքի խանգարումներ» խորագիրը, որի մեջ ներառում են կայունության հակում ունեցող վարքի տիպային կլինիկական...

Հոգեկան առողջություն
Հայաստանն առանց ծխախոտի
Հայաստանն առանց ծխախոտի

Մեր ընթերցողի ուշադրությանն ենք ուզում ներկայացնել մի կառույց, որը կարողացել է միավորել տարբեր բնագավառներում աշխատանքային գործունեություն ծավալած կազմակերպություններին...

Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Հրանտ Սապոնջյան
Հրանտ Սապոնջյան

Մեր հյուրն է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի ավագ օրդինատոր, բ.գ.դ. Հրանտ Սապոնջյանը, ով տարիներ շարունակ իր հիմնական աշխատանքին զուգահեռ զբաղվում է նաև նկարչությամբ...

Բժիշկ-արվեստագետ
...Անցում
...Անցում

Թերևս գետնանցում բառը այս կառույցների համար ամենևին արդիական էլ չէ, քանի որ նրանք շատ վաղուց կորցրել են իրենց իսկական նշանակությունը...

Հրատապ թեմա Հայաստանում
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ

Մեր հանրապետությունում կրծագեղձի քաղցկեղը ուռուցքային հիվանդացության մեջ կանանց մոտ գրավում է առաջին տեղը և մահացությամբ գերազանցում միջին եվրոպական տվյալներին, որը կարելի է բացատրել...

Ախտորոշում ԿԻՆ: Հիվանդություններ Ուռուցքաբանություն
Վիտամիններ
Վիտամիններ

Վիտամին են անվանում կենսաբանորեն ակտիվ այն միացությունները, որոնք ճարպերի, ածխաջրերի, սպիտակուցների և հանքային նյութերի համակցությամբ անփոխարինելի դեր են կատարում կենդանի օրգանիզմի...

Վիտամիններ և միներալներ
Թույնի գործարան
Թույնի գործարան

Մարդիկ դեռ հնուց ուսումնասիրում էին թունավոր օձերին։ Գալենի վկայությունների համաձայն` մ.թ.ա. I դարի կեսերին մահացած պոնտական թագավոր Միհրդատ IV-ը շատ էր հետաքրքվում օձի թույնով...

Թվեր և փաստեր Բուժում
Բուսակերություն
Բուսակերություն

Մսից և կենդանական ծագման այլ սննդատեսակներից հրաժարվողների թիվն աշխարհում օրըստօրե աճում է, ինչը սննդաբանների և լայն հասարակության շրջանում իրարամերժ քննարկումների...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ